■ Ինձ միշտ հետաքրքրել է, թե Սյունիքից ու Արցախից դեպի ԻԻՀ արտահանումը մեծացնելու ինչ հնարավորություններ կան։ Նշում եմ հենց այդ երկու մարզերը, որովհետև մյուս տեղերից արդեն ճանապարհածախսն այնքան է մեծանալու, որ հայաստանյան արտադրության ցանկացած ապրանք դառնա անմրցունակ իրանական շուկայում։
■ Այսօր Իրանի Մաքսային վարչության հանրային կապերի բաժինը հրապարակել է վերջին յոթ ամիսների (իրանական օրացույցով) ընթացքում երկիր ներկրված առաջին անհրաժեշտության բարիքների ցանկը։ Կարծում եմ՝ մեր դեպքում միայն ցորենի, գարու և հացահատիկի արտահանումն է քիչ թե շատ հնարավոր, մնացյալ տեղերում որևէ սանդղակ զբաղեցնելու գործնական շանս չունենք։
• ցորեն
• բրինձ
• յուղաբույսերի սերմեր
• դեղորայք
• սննդի յուղեր
• կարմիր միս (գառան/տավարի)
• սոյայի կաթ
• գարի
• պարարտանյութ
• շաքարավազ
• հացահատիկ
• եգիպտացորեն
Աղբյուրն՝ այստեղ: