Yerkir.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում բացասական է պատասխանել իր հրաժարականի հնարավորության մասին հարցին. հայտնում է Евронюз-ը:

«Դուք գիտեք` այս փուլում ղեկավարության փոփոխությունը դյուրին չի դարձնի բանակցությունների վարումը և չի փոխի  խորհրդարանական թվաբանությունը: Դա միայն կավելացնի անորոշությունը այն հարցերում, որոնք վերաբերում են մեր ժողովրդին և բրիտանացիների աշխտանքային տեղերին: Brexit-ի վերաբերյալ բանակցությունները կհետաձգվեն կամ կտապալվեն»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Մեյի թիմակիցների որոշ հատվածը դեմ է Brexst-ի պայմաններին, նրանք կարծում են, որ Բրիտանիան շատ բան է զիջում Բրյուսելին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել