Tert.am-ը գրում է.

Միկրո­ձեռ­նար­կությունները, որոնց շրջանառության տարե­կան մեծությունը չի գերազանցում 20 մլն դրամը, ամբողջությամբ ազատված կլինեն հարկերից: Այս մասին ասվում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախածում:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները նաև որպես վարձու աշխատող կարող են ներգրավել ֆիզիկական անձանց առանց սահմանա­փա­կում­ների, որոնց աշխատավարձից եկամտային հարկը հաշվարկվելու է հաստատագրված 5000 դրամի չափով՝ ներկայիս 23 կամ 28 տոկոսների փոխարեն:

Միկրո­ձեռ­նար­կություններին վերաբերող հարկային փոփոխությունները նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2020 թվականի հունվարի 1-ից:

Հարկային օրենսգրքով նաև առա­ջարկվում է էականորեն պարզեցնել փոքր ձեռ­նար­կատիրության հարկման համակարգը: Մասնավորապես, առաջարկվում է ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտա­նեկան ձեռնարկա­տի­րու­թյան համա­կարգի փոխարեն ներդնել մեկ միասնական՝ միկրո­ձեռ­նար­կատիրության հարկ­ման համակարգ՝ սահ­մանելով, որ հարկման այս համակարգից կարող են օգտվել իրավա­բանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, եթե վերջիններիս իրացման շրջանառության տարե­կան մեծությունը չի գերազանցում 20 մլն դրամը:

Ներկայումս գործող հարկային օրենսդրությամբ սահմանված են հարկման հետևյալ այլընտ­րան­­քային համակարգերը՝ ինքնազբաղված անձանց հարկման համակարգ, որի շրջանակներում մինչև 9 մլն դրամ շրջանառություն ունեցող գործունեության որոշ տեսակներով զբաղվող հարկ վճա­րող­­ները ամբողջությամբ ազատված են հարկերից: Հարկման այլընտրանքային համակարգերից մյուսը ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգն է, որի շրջանակներում մինչև 18 մլն դրամ շրջանառություն ունեցող և ընտանիքի անդամների միջոցով գոր­ծու­նեու­թյուն իրականացնող հարկ վճարողները ամբողջությամբ ազատված են հարկերից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել