Կոլխոզի նախագահ Լուկաշենկոյին պետք է շատ կոշտ պատասխան տալ։ Սրանք սովոր են, որ հայկական կողմը պիտի նորահարսի նման հեզ լինի։ Պետք է վեր կանգնել իշխանություն- ընդդիմություն պայքարի շրջանակներից ու պատասխանել այնպիսի ձևաչափով, որն արտացոլի հասարակական-քաղաքական միասնականությունը գոնե այն հարցերում, որոնք ինչ որ կերպ վերաբերվում են Արցախի խնդրին, հայ-ադրբեջանական հարաբերություններին կամ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը։ Համենայնդեպս հուսով եմ , որ հասարակական ու քաղաքական միասնականություն կա այդպիսի հարցերում ՝ չհաշված հատուկենտ հրճվողներին։ Դա էլ է հասկանալի․ ի վերջո ոչ բոլորին է հաջողվում նորմալ մարդ ու քաղաքացի լինել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: