21-րդ դարում մարդկանց կյանքը բաժանվում է երկու հավասար մասերի. մինչ Facebook և դրանից հետո, գրում է Cultura Colectiva-ը:

Ամեն օր սոցալիական կայքերը էլ ավելի են ներխուժում մարդկանց կյանք: Սա շատ հեշտ միջոց է ընկերներից չկտրվելու համար:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերը ավելի մեծ դեր ունեն մեր կյանքում, քան մենք ընդունում ենք:

Եվ ահա, այս 10 նշանները ապացուցում են, որ դուք անինքնավստահ և ցածր ինքնագնահատականով մարդ եք:

Չափից դուրս շատ սեֆիներ

Բռունելյան համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ մարդիկ, ովքեր ավելի քան 2 սելֆի են հրապարակում, ցածր ինքնագնահատական ունեն:

 Փոստեր

Երբ դուք ինչ-որ նոր փոստ եք անում, որով ցանկանում եք ինչ-որ մեկին ինչ-որ բան հասկացնել, ուրեմն սա նույնպես անիքնավստահության նշան է:

Մեմեր

Մեծ քանակությամբ մեմեր են ստեղծվել մարդկանց կողմից, և սա նույնպես ապացուցում է, որ ունեք շրջապատի կարիք:

Այն մարդը, ով այդքան էլ օժտված չէ հումորի զգացումով, փորձում է մեմերի օգնությամբ շփման խաբկանք ստեղծել:

Չափից շատ ընկերներ

Հետազոտությունները հուշում են, որ Facebook-յան ընկերությունը ոչ մի կապ չունի իրականության հետ:

Չափից շատ փոստեր հաջողությունների մասին

Ոչ մի վատ բան չկա, երբ ձեր հաջողություններով կիսվում եք ընկերների հետ: Սակայն, եթե սա հաճախ է կրկնվում, ուրեմն շփոթում եք հաջողությունը հանրաճանաչության հետ:

Պոռոտախոսություն 

Գումարը և նյութական միջոցները ցույց չեն տալիս, թե ինչպիսինն եք դուք: Եթե հաճախ եք ի ցույց դնում նորությունները, ուրեմն խնդիր ունեք ինքնագնահատականի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել