Եկեք հասկանանք ԵԿԵՂԵՑԱՊԱՏԿԱՆ բառի իմաստը։ Եթե տարածքը սեփականության իրավունքով հանձնված է Հայ առաքելական եկեղեցուն, ապա այն աշխարհիկ պետության պարագայում, որտեղ գործում է խղճի ազատության օրենքը (այն էլ ո՜նց է գործում...), արդեն իսկ հասարակական տարածք չէ, այլ ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ Հայ առաքելական եկեղեցին ԻՆՔՆ Է ԸՆԴՈՒՆՈՒՄ՝ ՈՎ Է ԻՐ ԱՆԴԱՄԸ ԵՒ ՈՎ ՈՉ՝ իր կանոնների համաձայն, ում է պատկանում այդ տարածքը, և կարող է կոնկրետ անձանց ընունել իր կազմի մեջ կամ վտարել։ ՍԱ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՆՔՆՆԱՐԿԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է ։ Հայ եկեղեցու գլուխն Ամենայն հայոց կաթողիկոսն է եկեղեցու հիմնադրման օրից, և նման հարցերը որոշելն ու տնօրինություններ անելը նրա անկապտելի իրավունքն է։

Հիմա

ԵԿԵՂԵՑՊԱՏԿԱՆ տարածքները հասարակական տարածքներ դիտարկելը և հրապարակներին ու զբոսայգիներին հավասարեցնելը ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ԿՈՊՏԱԳՈՒՅՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ Է։ Այսօր հրաժարվում են կաթողիկոսի դեմ ցույց անող աղանդավորներին տարածքից հեռացնել, վաղն էլ նույն «հասարարական վայր» ձևակերպմամբ դախլ դրած ու իրենց բրոշուրները տարածող Եհովայի վկաներին չեն հանի եկեղեցապատկան տարածքներից։ Նման իրավիճակում եկեղեցին կարող է դատական կարգով պաշտպանել իր սեփականության իրավունքը՝ հասնելով, անհրաժեշտության դեպքում, մինչև եվրոպական դատարաններ։

Իսկ ավելի կարճ՝ իրականում դուք ընդամենը բոզի վաստակներ եք։

Շնորհակալություն ուշադրության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել