Նախքան որևէ բան հրապարակելը սոցցանցում, մտածեք, չէ՞ որ դուք անձնական տեղեկատվություն եք կիսում միլիոնավոր մարդկանց հետ, և դա կարող է ձեր դեմ աշխատել։

1. Ձեր սիրելիի հետ լուսանկարները, իհարկե, շատ հաճելի են, բայց եթե դրանք շատ են և հաճախ, ավելի շուտ խոսում են ձեր անվստահության մասին։ Ձեր սիրո վրա կենտրոնացեք իրական կյանքում։

2. Ձեր երեխաների լուսանկարները։ Այդ տեղեկատվությունը չափազանց վտանգավոր կարող է լինել, եթե վտանգավոր ձեռքերում հայտնվի։ Պաշտպանեք ձեր երեխաներին։

3. Գաղտնաբառերն ու ձեր հաշիվների համարները։ Դա անձնական տեղեկատվություն է, որով երբեք չի կարելի կիսվել համացանցում՝ սեփական անվտանգությունից ելնելով։ Եթե ինչ որ մեկին պետք է հայտնեք այդ տվյալները, արեք դա հեռախոսով։

4. Պատմել ձեր առօրյայի մասին։ Ձեր իսկ ապահովության համար, ավելի լավ կլինի, որ չհրապարակեք, թե երբ եք արթնանում, երբ եք գնում աշխատանքի, կամ ինչով եք զբաղվում օրվա ընթացքում։

5. Խոսել ձեր աշխատանքի մասին։ Դուք չեք հավատա, բայց եղել են դեպքեր, երբ մարդկանց հեռացրել են աշխատանքից, երբ նրանք սոցցանցերում բողոքել են իրենց աշխատանքից։ Կիսվեք ձեր հաջողությունների և անհանգստությունների մասին ընկերների և հարազատների հետ անձնական նամակագրությամբ։

6. Ձեր հասցեն կամ հեռախոսահամարը։ Ձեր ընկերներն ու հարազատները կգտնեն ձեզ հետ կապվելու միջոցը։ Համացանցում դրանով հրապարակային կիսվելու հարկ չկա։

7. Ատելություն արտահայտել։ Բացասական մեկնաբանությունները կամ ուրիշի անվայել նկարները հրապարակելը ձեզ ավելի լավը չեն դարձնի։ Դրանով միայն ձեր վարկանիշը կընկնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել