Tert.am-ը գրում է.

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը մասնակցել է նոյեմբերի 13-15-ը Կիեւում GIZ-ի կողմից հրավիրված միջազգային համաժողովին: Այն նվիրված է եղել Արեւելյան գործընկերության երկրներում խորհրդարանի վերահսկողական գործառույթի հզորացմանը:

Համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են Արեւելյան գործընկերության երկրներում խորհրդարանական վարչակազմերի բարեփոխման ընթացիկ մարտահրավերները, խորհրդարաններում հետագա բարեփոխումների գործընթացում գիտահետազոտական վերլուծական կենտրոնների կարեւորության, ինչպես նաեւ բարձրագույն վերաքննիչ հաստատությունների եւ խորհրդարանների միջեւ ավելի ամուր համագործակցության հարցերը:

Համաժողովին ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը` մասնավորապես նշելով.

«Հարգելի՛ գործընկերներ եւ բարեկամներ,

Շնորհակալ եմ GIZ-ին հրավերի եւ հետաքրքիր քննարկման հնարավորության համար: Խորհրդարանների աշխատակազմերի բարեփոխումներն առաջ մղելու, փորձի փոխանակման եւ նոր ու հետաքրքիր մոտեցումների ծանոթանալու տեսանկյունից նման քննարկումներն իսկապես կարեւոր են եւ օգտակար: 
  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել