Խոյ։ Օրը կլինի հոգսաշատ: Աշխատանքային գրաֆիկը բավականին խիտ է: Հարմար ժամանակ է ուսման համար: Կարող եք կարգավորել փաստաթղթերի ձևակերպման հետ կապված հարցերը: Ուշադրություն դարձրեք առողջությանը:

Ցուլ։ Հարմար ժամանակ է մի փոքր հանգստանալու համար: Խորհուրդ չի տրվում նոր գործ սկսել: Ավելի լավ է ավարտին հասցրեք արդեն ձեռնարկած գործերը: Երեկոն հարմար է ընկերական միջավայրում հաճելի ժամանց կազմակերպելու համար:

Երկվորյակ։ Այսօր անհրաժեշտ է ավելի պատասխանատու վերաբերվել սեփական պարտականությունների կատարմանը: Պետք է գործնական ակտիվություն ցուցաբերել: Եթե բարդ իրավիճակների բախվեք, աշխատեք ինքնուրույն ելք գտնել: Այս շրջանը հարմար է հին կապերի թարմացման համար:

Խեցգետին։ Եթե ցանկանում եք փոխել աշխատանքը, ապա բարենպաստ ժամանակներ են հիմա դա անելու համար: Ամեն դեպքում մասնագիտական ոլորտում ձեզ սպասում են տարբեր առաջարկներ, որոնք մանրակրկտորեն կուսումնասիրեք մինչ որոշում կայացնելը: Սխալվելուց մի վախեցեք, սխալն էլ մարդու համար է: Վստահեք ներքին ձայնին, այն ձեզ հուսախաբ չի անի:

Առյուծ։ Եղեք ավելի եռանդուն, հաղորդակցվող և բարեկամաբար տրամադրված: Եթե նույնիսկ ձեր հասցեին լսեք քննադատություն, մի վիրավորվեք: Մտածեք ասվածի մասին մինչ հակադարձելը:

Կույս։ Օրը հնարավոր է լարված լինի շրջապատի մեղքով: Նախքան զայրույթի պոռթկումը փորձեք մտածել, թե որքան կարևոր են ձեզ համար այն հարաբերությունները, որոնք կարող են փչանալ պոռթկալու դեպքում: Հարմար ժամանակ չէ հարաբերություններ խզելու համար:

Կշեռք։ Մասնագիտական գործերում աշխատեք ավելորդ նախաձեռնողականություն հանդես չբերել: Դուք կարող եք առերեսվել չհասկացվածությանը: Օգնության առաջարկները մի մերժեք, դրանք այսօր ձեզ խիստ անհրաժեշտ են:

Կարիճ։ Աշխատանքային առաջխաղացման պլան մշակեք կամ պարզապես անելիք գործերի ցանկ կազմեք ձեզ համար: Զուսպ եղեք ծախսերի հարցում: Խուսափեք ոչ անհրաժեշտ գնումներից և խնայեք ունեցած գումարը:

Աղեղնավոր։ Եթե այսօր բարոյական օգնության կարիք զգաք կամ ուզենաք կիսվել ընկերների հետ, անվարան արեք դա: Հատկապես արժեքավոր կլինեն հին ընկերների խորհուրդները: Նրանք կօգնեն ձեզ գտնել ունեցած խնդիրների արագ և արդյունավետ լուծումներ:

Այծեղջյուր։ Մասնագիտական գործերն այնքան բարդ չեն լինի, որքան ձեզ կթվան առաջին հայացքից: Օրը բարենպաստ է հատկապես ռոմանտիկ հարաբերությունների և ընկերական շփումների համար: Հնարավոր են նոր ծանոթություններ:

Ջրհոս։ Եռանդուն կերպով աշխատեք, և լավ արդյունքները իրենց սպասեցնել չեն տա: Աշխատեք ականջալուր լինել փորձառու մարդկանց խորհուրդներին: Այդպիսով զգալի հաջողությունների կհասնեք:

Ձկներ։ Կարող եք նոր գործեր սկսել, բանակցություններ վարել, ստորագրել կարևոր փաստաթղթեր: Կոնկրետ նպատակ եթե ունեք, ապա անվարան գնացեք դեպի այն: Չարակամների խարդավանքներն իհարկե կազդեն ձեր առաջընթացի վրա, սակայն էականորեն չեն խոչընդոտի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել