Ժամանակակից հեղափոխությունների շուրջ մի մեծ մոլորություն կա ստեղծված։ Թվում է, թե հեղափոխություններից հետո հասարակության կամ պետության տարբեր կառույցներ, ինստիտուտներ և ենթահամակարգեր միանգամից պետք է կայանան, այսինքն՝ հասնեն իրենց կառուցվածքային կամ գործառույթային որակի բարձր աստիճանի։ Բայց իրականում հեղափոխություններն ընդհամենը հնարավորություն են տալիս նոր որակ հաղորդելու եղածին ՝ վերափոխելով կամ քանդելով ու նորը կառուցելով։ Եվ ինչքան բարդ է տվյալ համակարգը, ցանկալի որակն այնքան ուշ է գալու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել