Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ-ի հայտարարությունները «Հյուսիսային հոսք-2» նախագծի մասին անքաղաքավարի կերպով ԵՄ-ի գործերին միջամտելու օրինակ է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Մարիա Զախարովան. հայտնում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ օրերս ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդը հայտարարել էր, որ Վաշինգտոնը միջոցներ ունի «Հյուսիսային հոսք-2» նախագիծը սառեցնելու համար: Նրա խոսքով` գազամուղի նախագիծը խոցելի կդարձնի Եվրոպան, հետևաբար` նաև ԱՄՆ-ը: «Մենք չենք ցանկանում, որ ձմռանը գազն անջատեն ճգնաժամի պատճառով»,- ասել է նա Բրյուսելում ելույթ ունենալիս:

«Եթե ԵՄ-ն չհասկանա այդ տրամաբանությունը, ապա ԱՄՆ նախագահը կարող է իր տրամադրության տակ գտնվող շատ գործիքներ օգտագործել այդ նախագիծը կանգնեցնելու համար»,- հավելել է  դեսպանը:

Հիշեցնենք, որ «Հյուսիսային հոսք-2»-ը ենթադրում է գազամուղի կառուցում ՌԴ-ից Բալթիկ ծովով մինչև Գերմանիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել