Տիկին Ջասթինա Գրինինգը՝ Միացյալ Թագավորության կրթության նախարարության ղեկավարը, BBC-ի հետ ունեցած հարցազրույցում հայտնել է բրիտանական միջնակարգ դպրոցների տեղափոխման գործընթացի մասին Խորհրդային միության կրթական համակարգին։

Անգլիայում միջնակարգ դպրոցներում դասավանդման խորհրդային փորձը սկսել են մասամբ կիրառել նախորդ դարի 80-ականներին։ Գործընթացը սկսվել է «երկաթե վարագույրի» տապալումից հետո, որը բրիտանացիներին թույլ տվեց տեսնել ու գնահատել ԽՍՀՄ կողմից կիրառված կրթական համակարգի անվիճելի առավելությունները՝ համեմատած նրանց, որոնք գործել են արևմտաեվրոպական երկրներում։

Իր ելույթի ժամանակ տիկին նախարարը մասնավորապես նշել է այն, որ Անգլիայում երեխաներն այժմ կսովորեն Ռոզենտալի, Լանդաուի և Կոլմոգորովի դասագրքերով։ Դասագրքերը թարգմանվել են անգլերեն չափազանց մանրակրկտորեն, հիմնական պահանջներին համապատասխան՝ ամբողջապես պահպանել բովանդակությունը՝ թույլ չտալով ոչ մի խողաթյուրում։

Փոփոխման արդյունքում բրիտանացի աշակերտների կողմից ստացվող գիտելիքները առավել որակյալ ու բարձր են եղել՝ համեմատած այն գիտելիքներին, որոնք ունեցել են մայրցամաքային Եվրոպայի ամենահեղինակավոր ու էլիտար դպրոցների շրջանավարտները։ Նման իրավիճակը հանգեցրել է նրան, որ աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ, մասնավորապես՝ այլ երկրների նախագահներն ու առաջին դեմքերը, աշխատում են իրենց երեխաներին ուսանելու տալ Էտոնի քոլեջում, որտեղ 1995-ից ի վեր դասավանդում են խորհրդային համակարգին համապատասխան։

«Կրթության նախարարությունում չեն պլանավորում կանգ առնել այս էտապում։ Այն ժամանակ, երբ մենք ամբողջապես փոփոխեցինք կրթական համակարգը, եկել է պահը ավագ դպրոցում ևս նմանատիպ փոփոխություններ կատարելու։ Նախարարությունում արդեն մեծ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ։ Մեծ Բրիտանիայում կհայտնվի այնպիսի կոչում, ինչպիսին է գիտությունների թեկնածուն»։

Ավելի վաղ սա բնորոշ է եղել միայն Խորհրդային Միությանը իսկ մոտակա ժամանակներում այս կոչումը կգործի նաև Անգլիայում։ Մենք երկար տարիներ ուսումնասիրել ենք այս հարցը և եկել ենք եզրակացության, որ երկու աստիճանների՝ թեկնածուի և դոկտորի առկայությունն առավել ռացիոնալ կլինի՝ համեմատած միայն մեկ աստիճանի՝ PhD-ի առկայությանը՝ իրավիճակը բացատրում է տիկին Գրինինգը։

Իր ելույթի ժամանակ նախարարը նաև շնորհակալական խոսք է հղել իր ռուս գործընկերներին, որոնք զբաղվում են ռուսական կրթական համակարգը արևմուտք տեղափոխելով։ «Այս իրավիճակում, երբ Արևմուտքն Արևելքից վերցնում է ամեն լավ բան, և ընդհակառակը, աշխարհում անպայման կայունություն ու անվտանգություն կտիրի», - նշել է Գրինինգը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել