Araratnews.am-ը գրում է.

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը փորձում է հասկանալ, թե ինչո՛ւ են հատկապես Հյուսիս-հարավ ավտոճանապարհի ամենադյուրին հատվածների վրա հսկայական գումարներ ծախսվել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար  Հակոբ Արշակյանը:

Նա հայտարարեց, որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը սկսվել է Արտաշատից, Արարատից, ոչ թե լեռնային հատվածներից։ Գործադիր մարմնի անդամի խոսքով՝  մեծ փողեր են ծախսվել այդ հատվածի վրա, սակայն ապարդյուն ու անարդյունք:

Հաջորդ տարի, նրա խոսքով, կիրականացվի նաև Վանաձոր–Ալավերդի– Վրաստանի սահման ճանապարհահատվածի շինարարությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել