Tert.am-ը գրում է.

ՀՀ  ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը կմասնակցի ԱԺ առաջիկա ընտրություններին, նա՝ որպես պատգամավորի թեկնածու, առաջադրվել է «Իմ քայլը» դաշինքից և ազատվել է ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնից:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Արմեն Խաչատրյանը:

-Պարո´ն Խաչատրյան, առաջադրվել եք որպես ռեյտինգային թեկնածու Սյունիքի և Վայոց Ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքից: Դրանով պայմանավորվա՞ծ էր ՃՈ-ում պաշտոնից ազատվելու Ձեր որոշումը:

-Այո´, առաջադրվել եմ «Իմ քայլը» դաշինքից, ռեյտինգային թեկնածու եմ թիվ 12 ընտրատարածքում, իսկ ոստիկանապետի հրամանով ազատվել եմ ՃՈ պետի տեղակալի պաշտոնից, որովհետև օրենքով սահմանված կարգով, պատգամավորի թեկնածու լինելն ու ոստիկանությունում պաշտոն զբաղեցնելն անհամատեղելի են:

-Պարո´ն Խաչատրյան, դժվար չէ՞ր ոստիկանությունից հեռանալու որոշում կայացնելը և գնալ օրենսդիր գործունեություն ծավալելու:

-Շատ դժվար էր նման որոշում կայացնելը: Ես միայն Ճանապարհային ոստիկանությունում 17 տարվա աշխատանքային փորձ ունեմ,  ինձ համար շատ հարազատ կառույց էր, և այդ տարիների մեծ մասն անցկացրել եմ ոլորտում եղած խնդիրների լուծման համար, այդ ընթացքում ավելի շատ ժամանակ եմ անցկացրել ծառայության վայրում, քան ընտանիքիս հետ: Բայց, կարծում եմ՝ իմ ունեցած փորձն ու ռեսուրսն ավելի արդյունավետ կարող են ծառայել ՀՀ-ին՝ որպես ԱԺ պատգամավոր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել