Լսեցի կրթության նախարարի ելութը որպես մարդ, ով մասնագիտությամբ պատմաբան է ու դասավանդել է «ՙՀայոց եկեղեցու պատմություն» առարկան։ Կոնկրետ հարցին՝ կո՞ղմ եք, թե՞ դեմ Հայոց եկեղեցու պատմության դասավանդմանն ու նույնիսկ ժամերի ավելացմանը, խուսափողական, եթե կուզեք, ֆռցնող պատասխան տվեց, թե բոլոր առարկաները վերանայման կարիք ունեն։

Այ պարոն նախարարի աթոռը զբաղեցնող անարդյունավետ պաշտոնյա, ասում եմ ձեզ, որ Հայոց եկեղեցու պատմությունը հարցական առարկա չէ, դա անչափ կարևոր առարկա է, ու ձեռքի հետ մի շրջանցիր թեման։ Այդ ձեր մունաթով տոնը չհասկացա ԼԳԲՏ-ի հետ կապված։ Դուք տրանսգենդեր Կարաբինային ընդունում եք ու քննարկում ծավալում, մեր վրա մունաթ խի՞ եք գալիս։

ՀԳ․ Եթե գաղտնիք չէ, կասեք՝ այդ ի՞նչ էիք քննարկում, կարո՞ղ ա սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության դասավանդումը դպրոցներում։ Ձեր ելույթն ուղղակի խայտառակություն էր։ Մաշտոց, Նարեկացի, Թումանյան ու Նժդեհ ծնած ազգի կրթության նախարար իրավունք չունեք լինելու։ Ամոթն էլ ա լավ բան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել