Ախր ո՞ւմ համար ա գաղտնիք, որ Աշոտյանի խոսքերը Նիկոլի պայուսակի, կեպկայի ու հազի քաղաքական ներուժի մասին ոչ թե կարծիք են, այլ փաստացի իրականություն։ Ինձ համար ծիծաղելի է, երբ ՔՊ-ական երիտասարդները համեմատականներ են անցկացնում իրենց և որոշ ՀՀԿ-ական պատգամավորների միջև, փորձում ծաղրել կամ հեգնել նրանց՝ որպես հիմք ընդունելով սեփական քաղաքական կշիռը նոր իրողության համատեքստում։ Տղերք, ախր դա ծիծաղելի է։ Ցանկացած ընտրատարածքում դուք չեք է առաջադրվում, առաջադրվում է հենց Նիկոլը, դուք ուղղակի այդ առաջադրման գործիքակազմն եք, այն էլ՝ ոչ միշտ ստաբիլ որակի։
Դեռ ուսանողական տարիներին, երբ փոքր հաջողությունն այս կամ այն ոլորտում կարող է գլուխդ ֆռացնել կամ ոտքերդ գետնից պոկել, ես ինձ համար մի հետաքրքիր ադեկվատացման մեխանիզմ էի մշակել։ Ամեն հայտնվածս իրավիճակում փորձում էի պատկերացնել, թե որքան մարդ կարող էր լինլ իմ փոխարեն և պատկերն այդ փոփոխությունից օբյեկտիվորեն կմնար նույնը կամ կդառնար ավելի բարենպաստ։ Սա օգնում է շատ դեպքերում ընդունել բախտի գործոնը։
Կարծում եմ՝ եթե անկեղծ լինեք ինքներդ ձեզ հետ, ապա կընդունեք, որ այսօր ով էլ լիներ ձեր փոխարեն, գրեթե մեկ էր լինելու ընտրությունների արդյունքների տեսակետից, իսկ եթե դա այդպես է, ապա եկեք պարզապես վայելենք հանգամանքների բերումով ստեղծված այս հրաշալի պատկերը, պետք չէ կռիվ տալ դրա հեղինակային իրավունքների համար, հեղինակը բոլորին հայտնի է։