Կենսաթոշակների չափերի բևեռացումը շարունակում է մնալ համակարգի խնդիրներից մեկը, և բևեռացման մեղմելը, կենսաթոշակների չափերի անհամաչափությունը հաղթահարելը համարվում է խիստ կարևոր: Չնայած միջին պետական կենսաթոշակը մոտ 42.000 դրամ է, սակայն կան պետական պաշտոնյաններ, ովքեր ստանում են նույնիսկ 1.000.000 դրամից ավել կենսաթոշակ:

Շրջանառության մեջ եմ դրել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ, համաձայն որի՝ առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ առավելագույն կենսաթոշակի չափ, որը չի կարող գերազանցել նվազագույն կենսաթոշակի տասնապատիկը։

Արդյունքում՝ պետական պաշտոնյաների կենսաթոշակն ուղղակիորեն կապվելու է քաղաքացիների կենսաթոշակի հետ, և պետական պաշտոնյաները, ովքեր պատասխանատվություն են կրում երկրի սոցիալ-տնտեսական վիճակի համար, կկարողանան բարձրացնել իրենց թոշակը միայն քաղաքացիների կենսաթոշակը բարձրացնելուն զուգահեռ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել