Մարդիկ մահվանը բախվում են դեռևս կյանքի ընթացքում։ Ոմանք այն փիլիսոփայորեն են ընկալում, իսկ ոմանք էլ վախենում են։ Հավանաբար այս պատճառով էլ աշխարհում գոյություն ունեն գերեզմաններ, որոնց հետ մի շարք առեղծվածներ են կապված։
Ռոզալիո Լոմբարդո (Իտալիա, 1918-1920 թվականներ)
Այսօր մումիաներով չես զարմացնի և ոչ մեկի, սակայն կա համեմատաբար նոր մումիա, որը չի կարելի համեմատել անգամ եգիպտական մումիաների հետ։ Դա Ռոզալիո Լոմբարդոյի մումիան է։ Նա մահացել է 1920 թվականին՝ ապրելով ընդամենը 2 տարի։ Նրա հայրը որոշում է հավերժացնել իր դստերը և մեծ գումար է հատկացնում դստերը մումիֆիկացնելու համար։ Աղջկա ողջ արյունը փոխարինվում է ֆորմալդեգիդով (քիմիական տարր), իսկ մաշկը չորացվում է սպիրտից և գլիցերինից պատրաստված քսուքով։ Արդյունքն ուղակի ապշեցնող է ստացվում։ Արդեն 100 տարի է անցել, բայց աղջիկն այնպես է պահպանվել, ասես նա ուղղակի քնած է։
Վանդակներ՝ մահացածների համար (Վիկտորիանական դարաշրջան)
Վիկտորիանական դարաշրջանը հայտնի է իր տարօրինակ ավանդույթներով, օրինակ՝ ընդունված էր մահացածների համար վանդակներ պատրաստելը։ Ավելի հստակ՝ նրանց սովորական կարգով հուղարկավորում էին, այնուհետև գերեզմանը շրջապատում էին վանդակով։ Չնայած սրա համար ուրիշ բացատրություն էլ կա, բայց բացառված չէ, որ այսպես էին վարվում, որպեսզի գերեզմանը պաշտպանեն գողերից։
Տաիրո նո Մասկադո (940 թվական, Ճապոնիա)
Կյանքի ընթացքում սամուրայ, իսկ մահվանից հետո կիսաաստված Մասկադոն շատ մեծ հետք է թողել Տոկիոյի պատմության մեջ։ Նա Հեյան դինաստիայի ժամանակ սամուրայ է եղել և մեծ ապստամբություն է բարձրացրել Կիոտոյի դեմ։ Պետության դեմ գործած մեղքերի համար 940 թվականին նրան գլխատել են, սակայն Մասկադոյի մարմինը, ավելի ճիշտ՝ գլուխը, չհանգստացավ անգամ նրա մահվանից հետո։ Ինչպես նշում են պատմաբանները, նրա գլուխը 3 ամիս մնացել է առանց փտելու, և այդ ընթացքում նրա աչքերը անընդհատ պտտվել են։ Վերջիվերջո նրա գլուխը հողարկավորել են ներկայիս Տոկիոյի տարածքում։
Ավանդույթի համաձայն՝ Մասկադոյի գերեզմանը չի կարելի քանդել, քանի որ այն կործանարար կարող է լինել ինչպես քաղաքի, այնպես էլ ողջ Ճապոնիայի համար, այդ իսկ պատճառով էլ Ճապոնիայի իշխանությունները խնամքով պահպանում են այն։
Լիլի Գրեյ (Սոթ Լեյկ Սիթի, ԱՄՆ, 1881-1958 թվականներ)
Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան չկա այս գերեզմանի մեջ, բայց եթե ուշադիր նայեք գերեզմանաքարին, ապա կարելի է տեսնել «666 գազանի զոհ» մակագրությունը։ Չնայած տարօրինակ գրությանը՝ «գազան» անվան տակ նկատի է առնված ԱՄՆ կառավարությունը։ Լիլիի ամուսինն այնքան էր ատում օրենքը և կառավարող օրգանները, որ նրանց մեղադրել է իր կնոջ մահվան մեջ։
Ելիզավետա Դեմիդովա (Պյեռ Լաշեզ գերեզմանատուն, Փարիզ, 1779-1818 թվականներ)
Այստեղ են հուղարկավորված Ջիմ Մորիսոնը, Էդիթ Պիաֆը, Օսկար Ուայլդը։ Այս գերեզմանատունը համարվում է նաև Ելիզավետա Դեմիդովայի վերջին հանգրվանը։ Նրան ամուսնացրել են 14 տարեկանում Սան-Դոնատոյի առաջին արքայազնի հետ։ Իր սերնդի ամենահարուստ կանանցից մեկը դժբախտ է մահացել և իր ողջ ունեցվածքը կտակել է նրան, ով կկարողանա մեկ շաբաթ առանց սննդի մնալ իր դամբարանում։ Շատերն են փորձել անել դա, սակայն ոչ մեկի մոտ չի ստացվել, այդ պատճառով էլ թագուհու ունեցվածքը 200 տարվա ընթացքում մնացել է անձեռնմխելի։