Araratnews.am-ը գրում է.
Հայաստանում պետք է փոխվի հանքարդյունաբերության բովանդակությունը, երբ ոչ թե Հայաստանից կարտահանվի խտանյութը, այլ կվերամշակվի ու կարտահանվի արդեն վերամշակված ապրանքը. պոտենցիալ ներդրողներն արդեն ուսումնասիրում են Հայաստանում պղնձաձուլական գործարաններ ստեղծելու հավանականությունը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վաչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ 2019-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
«Մենք հանքարդյունաբերության բովանդակությունը փոխելու ուղղությամբ պետք է աշխատենք: Հիմա կան ներդրումային մի քանի նախագծեր, որոնց իմաստը հետևյալն է՝ պոտենցիալ ներդրողները ուսումնասիրում են Հայաստանում պղնձաձուլական գործարաններ ստեղծելու հավանականությունը: Սա նշանակում է, որ մենք ոչ թե ուղղակի խտանյութը կարտահանենք, այլ Հայաստանի ներսում կվերամշակենք, դրա արդյունքում կստանանք մետաղ, մետաղից էլ՝ այլ արտադրանք: Սա լրիվ ուրիշ բովանդակություն կհաղորդի մեր հանքարդյունաբերության ոլորտին: Իհարկե, այստեղ մենք այս շրջանակի մեջ ունենք այլ կարևոր խնդիր՝ սահմանել ժամանակակից ամենաբարձր բնապահպանական չափանիշները, որ մենք ունքը սարքելու փոխարեն աչքն էլ չհանենք»,- ասաց Փաշինյանը: