Հարվարդի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ այրված կալորիաների քանակը կախված է ոչ միայն մարդու ակտիվությունից, այլև օրվա ժամերից՝ գրում է riafan.ru-ն։

Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մարդու օրգանիզմը 10%-ով ավելի կալորիա է ծախսում երեկոյան ժամերին, քան առավոտյան։ Մի շարք փորձեր են կատարվել այդ ուղղությամբ։ Օրինակ՝ մարդկանց մի խմբի տեղավորել են առանց պատուհանների փորձասենյակում։ Նրանք չեն կարողացել հետևել օրվա ժամերին, և նրանց գիշերային ռեժիմը աստիճանաբար տեղաշարժվել է։

Արդյունքում՝ կենսաբանական և փաստացի ժամանակների միջև տարբերությունը կազմել է մի քանի ժամ։ Պարզվել է, որ կենսաբանական և փաստացի ժամանակների համընկնման դեպքում մարդը ամենաքիչ կալորիաները ծախսում է 04։00-06։00-ն ընկած հատվածում, իսկ ամենաշատը՝ 17։00-20։00։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել