Տարբեր երկրների մեծաթիվ գիտնականներ ընդունում են առանց դեղամիջոցների ինքնաբուժման հնարավորությունը։ Նրանց եզրահանգումները հիմնված են պլացեբոյի կիրառմամբ գիտական փորձարկումների վրա ՝ գրում է medikforum.ru-ն։

Հետազոտության շրջանակներում ԱՄՆ-ի բժիշկները իրենց դիմած այն հիվանդներին, որոնց կյանքին վտանգ չի սպառնում, «կեղծ դեղահաբեր» են նշանակել, որոնք չեն պարունակում դեղմիջոցային նյութեր, այսպես կոչված, պլացեբո: Դրանք համարվում են կեղծ դեղորայքներ, երբ դեղամիջոցի ուժի հանդեպ մարդու հավատի արդյունքում նրա առողջական վիճակը իսկապես բարելավվում է, և հիվանդությունը անցնում է: Նշվում է, որ պլացեբո նշանակվել է նույնիսկ այնպիսի հիվանդությունների դեպքում, երբ հիվանդը ուժեղ ցավազրկող դեղերի կարիք է ունեցել:

Գաղափարի կողմնակիցներից մեկը՝գիտնական Փիթեր Լևինը, նշել է, որ ինքնակարգավորման և բուժման ունակությունը ներկառուցված է մարդու մարմնում, բայց փոխարենը մարդիկ իրենց մարմնին լսելու փոխարեն ցավ զգալիս դիմում են ցավազրկող դեղամիջոցների։ Կլինիկական հոգեբույժը հիվանդությունը համեմատում է մեքենայի մեջ գտնվող լամպի վառելուն, որով ազդարարվում է մեքենայի մեջ որևէ խնդրի առաջացումը։ «Առողջության վերադարձը հնարավոր է, և դրա համար անհրաժեշտ է փոխել վերաբերմունքը իրավիճակի նկատմամբ»,- ասում է մասնագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել