«168 ժամ»-ը հաղորդում է, որ ԲՀԿ-ում ներքին պառակտում է սկսվել, և կրքերը գնալով թեժանում են: Բազմաթիվ ԲՀԿ-ականներ գրեթե հրապարակավ պահանջում են, որպեսզի Ծառուկյանը կուսակցությունից վտարի ԱԺ ԲՀԿ խմբակցության երեք պատգամավորներին՝ Հարություն Ղարագյոզյանին, Դավիթ Քոչարյանին եւ Գրիգորի Մարգարյանին, որովհետև վերջիններս ամեն կերպ խախտում են կուսակցության կանոնադրությունն ու ներքին կարգը ու մեծ հաշվով այնպիսի տպավորություն է, ասես նրանք ոչ թե ԲՀԿ խմբակցության պատգամավորներ լինեն, այլ ՀՀԿ:
Զարմանալի չէ, որովհետև նշված երեք կուսակցականներն էլ մտել են ԲՀԿ դեռ կոալիցիայի գոյության ժամանակաշրջանում և ներդրվել են ԲՀԿ-ի մոտ իշխանությունների կողմից ու հիմա, երբ արդեն ակնհայտ է, որ ԲՀԿ-ն էլ կոալիցիա չի կազմելու ու ամեն կերպ հակադրվելու է ՀՀԿ-ին ու կառավարությանը, ԲՀԿ-ականներին նյարդայնացնում է նշված երեք պատգամավորների լոյալությունը կառավարությանն ու ՀՀԿ-ին:
Ամեն դեպքում, ինչպես Ղարագյոզյանը, այնպես էլ Մարգարյանը հերքել են, որ իրենք պատրաստվում են հեռանալ կուսակցությունից, իսկ այն խոսակցությունները, թե իբր իրենց դեմ նման խոսակցություններ կան ԲՀԿ-ում, որակել են որպես հերյուրանք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/313082535492184?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել