Tert.am-ը գրում է.

Այսօր կրթության և գիտության նախարարությունում հայտարարվեց «Տարվա լավագույն ուսուցիչ»,  «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն տնօրեն» ամենամյա մրցույթների հաղթողների անունները, որոնք դրամական պարգևներ ստացան;

Այսպիսով «Լավագույն դաստիարակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Աշտարակ քաղաքի Արաքս Մուրադյան անվան մանկապարտեզի դաստիարակչուհի Գոհար Արշակյանը, «լավագույն ուսուցիչ» անվանակարգում` Աշտարակի Շահազիզի անվան համար երկու հիմնական դպրոցի ուսուցչուհի Նարինե Մեսրոպյան, իսկ «լավագույն   տնօրեն» անվանակարգում հաղթել է Վաղրշապատի Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Գայանե  Սաֆարյանը:

Պարգևատրման արարողությանը ներկա էին  Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

Արայիկ Հարությունյանը իր ելույթում ասաց, որ հեղափոխությունից հետո այս մրցանակաբաշխության մասին իրենք մտածել են, թե արդյոք այն ծառայում է  իր նպատակին: «Մենք գտնում ենք, որ սա շատ կարևոր է այն համատեքստում, որ մենք մեր աշխատանքի միջոցով հետևողականորեն պետք է ամեն ինչ անենք` բարձրացնելու համար ուսուցչի վարկանիշը հեղինականությունը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել