Թմրանյութերի օգտագործումը դեռ շատ վաղուց է եղել: Այն սկսել են օգտագործել դեռ շումերական ժամանակաշրջանում, մեզանից 5 հազար տարի առաջ:
Հռոմի բժիշկները Մ.Թ.Ա 3-րդ դարում շատ լավ էին վերաբերում օփիումին, օգտագործելով այն բժշկության մեջ՝ տարբեր հիվանդությունների դեմ:
Թմրանյութերի նկատմամբ վետո է դրվել Ոգելից խմիչքներն արգելող օրենքի համաձայն 20-րդ դարում: Խմիչքների և թմրանյութերի արգելքը ազդել է նաև դրա արտադրման վրա: Այդ շրջանում ալկոհոլը դիտվում էր որպես թմրանյութ, որը վնաս էր հասցնում ընտանիքին և երեխաներին: Սակայն հասարակության պահանջը ալկոհոլի նկատմամբ այնքան մեծ էր, որ կռվի մեծ պատճառ հանդիսացավ:
ԱՄՆ-ում ստեղծվեց մի խումբ «Անձեռնմխելիներ» անվանումով, որը պայքարում էր ալկոհոլի դեմ: Նրանց գործուներության մասին հրապարակվել է մի շարք թերթերում: Այն միջազգային ճանաչում ձեռք բերեց: Քանի որ հասարակությունը խառնվել էր իրար և մեծ անհանգստություն էր առաջացել նրանց մեջ, այդ իսկ պատճառով էլ այս ծրագիրը չեղյալ համարվեց, և Անսլինգերը, ով այդ խմբի պարագլուխն էր, որոշեց, որ իր վիճակը շատ բարդ է:
Որպեսզի պահպանի իր փոքրիկ բանակը, նա նոր թթմրանյութերի սպառնալիք ստեղծեց, որը անվանեց մարիխուանա, որն էլ ավելի մեքսիկական էր հնչում: Դա մեծ ազդեցություն ունեցավ ամերիկայի երիտասարդության վրա, իսկ մեքսիկացիներին հրամայեց հարձակվել սպիտակամաշկ կանանց վրա:
Այս դեպքերից հետո սկսեցին արգելել թմրանյութերը: Քանի որ այն ԱՄՆ-ում մեծ աղմուկ էր բարձրացրել, ազդեց նաև մնացած աշխարհամասերի վրա: Այնպես ստացվեց որ 1961թ.-ին, ՄԱԿ-ը ստորագրեց համաձայնագիր, որը արգելում էր թմրանյութերի օգտագործումը:
50-ականներին հերոինը խարանել է սևամորթ ամերիկացիներին, իսկ 60-ականներին խարազանման կենտորնում էին հայտնվել հիպիները, քանի որ նրանք դեմ էին գնում Վիետնամական պատերազմին:
Մեծ Բրիտանիան հետևեց Ամերիկային և սկսեց արգելել հերոինը և պայքար սկսեց էկստազի դեմ: