![](/static/news/b/2013/05/57422.jpg)
Ռեալի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հերքում է կապը բրազիլուհի մոդել Անդրեսա Ուռակիի հետ և նույնիսկ դիմել է դատարան` իրավունքները ոտնահարելու և զրպարտանքի համար.
- Ոչինչ չի կարող ինձ և Իրինա Շեյկին անհանգստացնել, նույնիսկ ինչ-որ մեկի անիմաստ հայտարարությունները, ով պնդում է, որ կապ է ունեցել ինձ հետ, որովհետև դա ուղղակի սուտ և զրպարտանք է: Դատական պրոցեսի ընթացքում իմ բարի անունը կհաստատվի: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր հավատում են ինձ, այլ ոչ թե այդ կնոջը, ով փորձում է իմ շնորհիվ փառք վաստակել:
Տեղեկացնենք, որ Անդրեսա Ուռակին պնդում էր, որ խելահեղ գիշեր է անցկացրել Ռոնալդուի հետ, որտեղ Ռոնալդուն անդադար կրկնել էր Անդրեսայի հետույքի ֆանտաստիկ լինելու մասին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=389039047878169&set=np.17081135.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել