Yerkir.am-ը գրում է.

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո լը Մերը կոչ է արել Եվրոպան «կայսրություն» դարձնել՝ ԱՄՆ-ի ու Չինաստանի նման: Այդ մասին նա ասել է Handelsblatt թերթին տված հարցազրույցում. հայտնում է Газета.ру-ն:

Լը Մերի խոսքով` Եվրոպան չպետք է վախենա «գործի դնել» իր իշխանությունը: Նա նաև հավելել է, որ եվրոպական կայսրությունը պետք է հիմնվի իրավական պետության սկզբունքների վրա:

Մերը նաև ընդգծել է, որ ԵՄ-ն հարկավոր է պաշտպանել ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների հետևանքներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել