Արդեն մտնում ենք նախընտրական գործընթացների տրամաբանության մեջ, ու կարելի է մի քանի դիտարկում անել սկզբունքային հարցերի շուրջ․ 
1․ Փաստացի, կրկին ունենք մի ֆավորիտ ուժ ու լիքը փոքր այլ ուժեր, որոնք պայքարելու են ընդդիմության տեղերի համար։ Այս առումով քիչ բան է փոխվել, ու դա այնքան էլ լավ չէ։ Խորհրդարանական կառավարման համակարգն, ըստ տրամաբանության, պետք է տանի երկկուսակցական կայուն համակարգի, որտեղ երկու ուժերն են հավասարաչափ ուժեղ լինեն։ Այս ընտրությունների պարագայում դեռ հեռու ենք դրանից։ Եվ նախապես ակնհայտ է, թե ով է հաղթելու։ 
2․ Ձևավորվում են նոր մանր կուսակցություններ, որոնցից հազիվ 1-2 հոգու է հանրությունը ճանաչում, և որոնք չեն կարողանում դեռ քաղաքական սպեկտորում սահմանել իրենց գաղափարական տեղը։ Հիմնական թեզն է՝ մենք էլ ենք նախկինում ընդդիմադիր եղել, բայց դե հիմա էլ նենց մի քիչ ընդդիմություն ենք։ 
3․ Մեծ է հոսքը դեպի ՔՊ, ինչից Փաշինյանը պետք է զգուշանա՝ չարժանանալու համար ՀՀԿ-ի իրավիճակին, երբ իշխանությունը կորցնելուն պես կուսակցությունում շատ քիչ մարդ մնաց։ Ու դա ՀՀԿ-ի՝ որպես կուսակցության, շատ ուժեղ կայացած ինստիտուտներ ունենալու պարագայում։

Նախընտրական տրամադրությունների մասին առանձին կխոսենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել