www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Ճամփորդն իր ընտանիքով անցնում էր անապատը: Ծարավից թուլացած՝ նրանք վերջապես հասան ջրհորի: Նախքան նրանք ջուր կվերցնեին, ճամփորդի ներքին ձայնը նրան ասաց, որ ջրհորի ջուրը թունավորված է: Սակայն նրա կնոջ և երեխաների խնդրանքները այնքան համառ էին, որ նա թույլ տվեց, որ համոզեն իրեն, և ջուր տվեց նրանց: Չէր հասցրել նա դեռ ջրհորից հանել վերջին սափորը, որ ինքը խմի, երբ տեսավ, որ իր ողջ ընտանիքը մահացած է: Այդ ժամանակ նա դիմեց Աստծուն աղոթքով, որ վերադարձնի իրեն իր մահացած հարազատներին: Նա լաց էր լինում և ափսոսում նման անհեթեթ մահվան համար:
Եվ հանկարծ երկնքից Ձայն լսվեց.
— Ես կվերադարձնեմ քեզ քո ընտանիքը, եթե պատասխանես մի հարցի՝ ո՞րն է ամենազարմանալի բանը աշխարհում:
Ճամփորդը մի փոքր մտածելուց հետո պատասխանեց.
— Աշխարհում ամենազարմանալի բանը այն է, երբ մահացողը լաց է լինում մահացածի վրա: Նրանք, ովքեր ամեն րոպե ինքները կարող են մահանալ, լաց են լինում նրանց վրա, ովքեր արդեն մահացել են, այնպես, կարծես թե իրենց արցունքները կարող են ինչ-որ գործ անել՝ կամ թե կենդանացնել մահացածին, կամ էլ թե կարող էին կանխարգելել այդ մահը: Իսկ իրենք ապրում են այս կյանքը այնպես, կարծես երբեք չեն մահանալու:
Ճամփորդի ընտանիքին վերադարձվեց իրենց կյանքը:
Իվ Թանգի «Հավերժ բաժանելություն» 1942