Նիդերլանդների 69-ամյա բնակիչ Էմիլ Ռալեբեն պահանջել է, որ Արնեմի դատարանը փոխի իր ծննդյան տարեթիվը՝ 1949թ․ մարտի 11-ից այն դարձնելով 1969թ․մարտի 11: Այս մասին հաղորդում է De Telegraaf-ը:

«Եթե կարելի է անունը և սեռը փոխել, ինչո՞ւ չի կարելի փոխել տարիքը»,- ասում է Ռալեբեն։ Նրա խոսքով՝ եթե իր անձնագրում այլ ծննդյան տարեթիվ նշված լինի, իր կյանքը ամբողջովին կփոխվի։

«69 տարեկան լինելով՝ ես բախվում եմ այնպիսի սահմանափակումների, որոնց սովորաբար բախվում են այդ տարիքի մարդիկ՝ կապված աշխատանքի, տան, ավտոմեքենայի և անձնական կյանքի հետ,-ասում է նա»։

Լրատվամիջոցը նշում է, որ դատարանը հավանաբար չի բավարարի թոշակառուի հայցը, քանի որ Նիդերլանդներում մարդու տարիքը փոխելու վերաբերյալ իրավական մեխանիզմ գոյություն չունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել