Իգոր և Գրիշա Բոգդանովները հայտնի են դարձել Ֆրանսիայում 70-ականներին մի շարք գիտաֆանտաստիկ ֆիլմերի շնորհիվ: Նրանց կարիերան այդքան էլ չհաջողվեց, բայց եղբայրները նախկինի նման հայտնի են: 

Որտեղ էլ որ նրանք հայտնվում են, աժիոտաժ է սկսվում նրանց արտաքինի պատճառով: Նրանք իրենց կյանքի ընթացքում մի քանի պլաստիկ վիրահատության են դիմել:

Եղբայրներից մեկի ընկերուհին գեղեցկուհի է: Երևի աղջկան դուր է գալիս գեղեցիկ երևալ հրեշանման տղամարդկանց կողքին: 

Վերջերս Իգորն ընկերուհու և եղբոր ուղեկցությամբ եղել է Կաննի փառատոնին: 68-ամյա տղամարդու սիրեցյալը 24-ամյա մոդել Ժյուլի Ժարդոնն է: Այս ոչ սովորական զույգը հանդիպում է 2 տարի: Նրանք բավականին երջանիկ տեսք ունեն:

Ժլյուլիի և Իգորի հարաբերություններն այդքան էլ հարթ չեն: Անցյալ տարվա վերջին զույգը բաժանվել էր, սակայն Իգորը չէր դիմացել և գաղտնի մտել էր ընկերուհու տուն՝ ներողություն խնդրելու: Ժյուլին ոստիկանություն էր կանչել: Որոշ ժամանակ անց նրանց միասին էին տեսել: 

Մինչ Ժյուլիին հանդիպելն Իգորն արդեն 3 անգամ ամուսնացած է եղել և կանանցից մեկից երեխա ունի։ Նա Ամելի դե Բուրբոն-Պարմն է, ով էլ հանդիսանում է Լյուդովիկ VI թոռնուհին և Բուրբոնի ժառանգորդը: Նշեմ, որ նրանք դեռ պաշտոնապես ամուսնացած են:

Ի տարբերություն եղբոր՝ Գրիշան երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ էլ չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել