Սննդի սոդայի արտադրղները վերջապես փոփոխության են ենթարկել նրա տուփի դիզայնը և այն աշխարհին են ներկայացրել Apple-ի լավագույն ավանդույթներին համապատասխան։ Ավելին` հեղինակներն Instаgram-ի էջ են ստեղծել, որտեղ անընդհատ հավերժական արտադրանքի նկարներն են ավելացնում։

2018 թվականի հոկտեմբերին արտադրողները խոստացել էին փոխել տուփի դիզայնը, և նրանք պահեցին իրենց խոստումը։

Նրանք տուփին ավելացրել են փոքրիկ, բայց շատ կարևոր մի մասնիկ։ Տուփի վրա՝ վերևից, ավելացել է փոքրիկ կափույր։

Նրանք նշում են, որ տուփի արտաքին տեսքը կտրուկ փոխվել է։ Հիմա այլևս պետք չէ մկրատի օգնությամբ կտրել տուփի վերևի հատվածը, բավական է սեղմել տուփը, և այն կբացվի։ Հիմա նաև բավականին հեշտ է այն փակելը։ Տուփը նաև դարձել է ավելի վառ և ավելի մատչելի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել