Թշնամու պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հավաքել է գեներելաներին ու քննարկել են մի շարք հարցեր։

Հավաքի հիմնական թեման եղել են ռազմական խաղերը, որոնք, Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի համաձայն, նոյեմբերի 12-ին մեկնարկելու են։

Հասանովը նաև քննարկել է առաջնագծում տիրող իրավիճակը, փոխանցել է Ալիևի ներկայացրած պահանջները։ Հատկապես այս շրջանում կարևոր է ուշադրություն դարձնել Ադրբեջանի պաշտպանության նախարարության ձեռնարկած քայլերին։

Հաշվի առնելով Փաշինյան-Ալիև զրույցը՝ մենք պետք է ստիպենք, որպեսզի ադրբեջանական կողմն առաջնագծում լարվածությունը մեղմացնի։ Իսկ նման հավաքներն ադրբեջանական բանակում միշտ հատուկ նպատակներ են ունենում, որոնց մասին չի բարձրաձայնվում, սակայն մոտակա օրերին պարզ է դառնում նրանց գործողությունների արդյունքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել