Աշնանը մեծանում է հավանականությունը հիվանդանալու վիրուսային հիվանդություններով: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է նախապես ամրացնել իմունային համակարգը:

Բնական է, որ ամենօրյա մարզումները, զբոսանքները բնության գրկում շատ են օգնում բարձրացնել դիմադրողականությունը, բայց դրանք քիչ արդյունավետ են, եթե չեն համադրվում համապատասխան սնունդի հետ:

Ձեզ եմ առաջարկում մթերքների թոփ 5-յակ, որոնք կօգնեն բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը:

Սխտոր:

Տարիներ առաջ սխտորը փրկեց Եվրոպան ժանտախտի համաճարակից, իսկ այսօր, շնորհիվ իր եզակի համի, այն բոլոր գուրմանների անբաժան ընկերն է: Սխտորը առողջության ու էներգիայի անսպառ աղբյուր է, որ, միաժամանակ, ունի հակաբակտերիալ հատկություն և մաքրում է երիկամները:

Խորհուրդ է տրվում օգտագործել սխտորը որպես առանձին ուտելիք և ոչ թե որպես լցոն կամ համեմունք: Եթե վախենում եք դրա տհաճ հոտից, մի կերեք այն քնելուց անմիջապես առաջ, քանի որ հակառակ դեպքում առավոտյան հոտից իսկապես չեք խուսափի:

Կոճապղպեղ (իմբիր):

Իմունիտետի ամրացմանը նպաստում է կոճապղպեղի արմատը: Դրա օգտակար հատկությունները հայտնի էին դեռևս հին Չինաստանում, որտեղ օգտագործում էին կոճապղպեղի արմատը վերքեր բուժելու և զինվորներին կենսական ուժեր հաղորդելու համար:

Կոճապղպեղի արմատում կա մեծ քանակությամբ վիտամին С: Այն նպաստում է ախորժակի լավացմանն ու նյութափոխանակության կայունացմանը: Որպես իմունիտետը բարձրացնող միջոց՝ կոճապղպեղի արմատն առավել արդյունավետ է, եթե կիրառեք այն որպես լցոն տարբեր ճաշատեսակներում:

Կիտրոն

Այս վառ դեղին ցիտրուսը դեռևս հնում էին կիրառում բուժական նպատակներով: Նրա յուրահատուկ համը նպաստում է թքարտադրությանն ու ախորժակի լավացմանը: Իմունիտետի բարձրացմանը կիտրոնը նպաստում է շնորհիվ С վիտամինի մեծ քանակության:

Կա մի նրբություն: Կիտրոնի դեպքում С վիտամինը շատ արագ կորչում է, եթե ցիտրուսն արդեն կտրված է, ասել է թե՝ պետք է ուտել կիտրոնը կտրելուց անմիջապես հետո, որովհետև որոշ ժամանակ անց այն այլևս արդյունավետ չի լինի:

Մեղր

Ո՞վ չգիտի, որ մեղուների ստեղծած այս հրաշք քաղցրեղենը ոչ միայն անուշահամ է, այլև օգտակար: Բոլորին է հայտնի, որ կոկորդի բորբոքման կամ մրսածության դեպքում մեղրն օգնում է արագ ապաքինվել, բայց քչերն են դասեր քաղում և ամենօրյա սննդակարգ մտցնում մեղրը:

Ամեն օր առավոտյան մեկ գդալ մեղր ուտելու դեպքում հիվանդանալու հավանականությունը գրեթե կզրոյանա: Մեղրն առավել օգտակար է, եթե խառնեք այն կիտրոնի կամ չորացրած մրգերի, հատկապես ծիրանաչրի հետ:

Կեֆիր

Կալցիումի ու D վիտամինի շնորհիվ կեֆիրն ամրացնում է ոսկորներն ու նպաստում օրգանիզմի արյունաստեղծ համակարգի լավ աշխատանքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել