Ըստ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի (ԳԽ) պաշտոնի համար երեք հնարավոր տարբերակ կա՝ կա՛մ ԳԽ-ի պարտականությունները մինչև 2020 թվականի մայիս կկատարի ԳԽ-ի տեղակալ Վալերի Սեմերիկովը, կա՛մ այդ պաշտոնում կընտրվի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ Հայաստանից հետո հերթը Բելառուսինն է, և երրորդ տարբերակը, որը ՊՆԴՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, մինչև 2020 թվականի մայիս այդ պաշտոնում կրկին ՀՀ ներկայացուցիչ ընտրելն է (հղումն՝ այստեղ)։ Քանի որ հատկապես միջազգային քաղաքականության մեջ պատահական դատողություններ չեն արվում, ապա «հայկական կողմի պնդելը» հատուկ արձանագրելը և այն որպես վերջին տարբերակ ներկայացնելը հստակ խոսում է տվյալ հարցին ռուսական կողմի մոտեցման մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: