Անսպասելի զարգացումներ են գրանցվել Հայաստանի քաղաքական-հասարակական դաշտում. Hetq.am-ը մի հոդված էր այսօր հրապարակել, որտեղ պատմվում էր այն բանի մասին, որ գործարար Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը խլողները եղել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը և գործարար Աշոտ Սուքիասյանը: Ընդ որում, հոդվածում հրապարակվել էին կիպրոսյան օֆշորներում գրանցված մի ընկերության տվյալներ, որոնցում երևում էր, որ նշված երեք մարդիկ հանդիսանում են տվյալ ընկերության սեփականատերը, և որ այդ ընկերությունը կասկածելի բանկային գործարքներ է իրականացրել:
Աղբյուրը՝ այստեղ
Հոդվածի հրապարկմանը անմիջապես հետևեց վարչապետի արձագանքը: Այսպես, emedia.am-ից տեղեկանում ենք, որ Տիգրան Սարգսյանը պատրաստվում է դիմել դատախազություն՝ իր անձն ու պատիվը վարկաբեկող հոդվածի հրապարակման համար hetq.am-ին պատասխանատվության ենթարկելու դիմումով:
Աղբյուրը՝ այստեղ
Այս պահին մի բան վստահ կարելի է ասել. այս պատմությունը խիստ հետաքրքիր զարգացումներ է ունենալու: