Գիտնականները պնդում են, որ ջուր պետք է խմել նույնիսկ այն դեպքում, երբ ծարավ չես: Ընդ որում կարևոր է, որ դա լինի մաքուր ջուր և ոչ թե հյութ, թեյ կամ այլ հեղուկներ: Փորձագետների կարծիքով մարդկանց ջուր խմելու ցանկության բացակայությունը խոսում է օրգանիզմում որոշակի խախտումների ի հայտ գալու մասին:
Մարդու օրգանիզմը ֆիզիոլոգիապես կարող է մաքուր ջրի պահանջ ունենալ, բայց դրա անհարժեշտությունը ոչ միշտ զգալ: Մասնավորապես ջուր խմելու ցանկության բացակայությունը կարող է երիկամների ֆունկցիայի կամ նյարդային բջիջներում փոխանցման և ընկալման իմպուլսների խախտման հետևանք լինել:
Գիտնականները հիշեցրել են, որ մարդու օրգանիզմը նորմալ ջերմաստիճանի և խոնավության պայմաններում ծախսում է մինչև 2.5 լիտր ջուր, իսկ շոգ միջավայրում կամ ֆիզիկական ակտիվության ժամանակ օրգանիզմը ջրազրկվում է էլ ավելի արագ: Օրգանիզմում ջրի պակասը նպաստում է երիկամներում քարերի, ավելորդ քաշի, արյան խտացման, գլխացավերի, կնճիռների առաջացմանը: