Armsport.am-ը գրում է.

«Լեսթեր Սիթին» չի տոնի գոլերը, ստադիոնում միացնելով Fire ստեղծագործությունը, եթե նոյեմբերին 10-ին ԱՊԼ-ի շրջանակում կայանալիք «Բարնլիի» հետ խաղում գոլ խփի, հայտնում է The Times-ը:

Սա առաջին հանդիպումը կլինի ակումբի սեփականատեր Վիչայ Շրիվադհանաբպրահայի մահից հետո: «Աղվեսները» մտադիր են նաև հարգել նրա հիշատակը` երկու րոպե լռությամբ, ու երկրպագուներին նվիրել հուշանվերներ` ի հիշատակ թաիլանդացի ֆունկցիոների:

Ողբերգությունը տեղի է ունեցել անգլիական Պրեմիեր-լիգայի 10-րդ տուրի` «Լեսթեր»-«Վեսթ Հեմ» խաղի ավարտից (1:1) մոտ կես ժամ անց: «Աղվեսների» սեփականատիրոջ ուղղաթիռը օդ է բարձրացել, բայց քիչ անց, կորցնելով կառավարումը, ընկել ստադիոնի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղի վրա ու պայթել: Ուղղաթիռում գտնվող բոլոր 5 ուղևորներն էլ մահացել են:

Ավելի ուշ «Լեսթերում» որոշել են հետաձգել անգլիական լիգայի Գավաթի 1/8 եզրափակչի` «Սաութհեմփոնի» հետ հոկտեմբերի 31-ին կայանալիք խաղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել