Շատ կանայք կան, որ ասես տարիքի հետ բոլորովին չեն ծերանում. և՛ մաշկն է մաքուր, և կնճիռներ գրեթե չկան, միգուցե միայն դիմախաղային, աչքերի անկյուններում։ Եվ այնքան հաճախ են ժպտում, ասես նրանց մոտ ամեն ինչ միշտ լավ է։

Ճիշտ է, յուրաքանչյուր կին չծերանալու իր գաղտնիքներն ունի, բայց կան նաև ընդհանուր սկզբունքներ, որոնց հետևելու դեպքում դուք դեռ բավական երկար կվայելեք ձեր երիտասարդ տեսքը։

1. Հետևեք մարսողությանը

Աղիները պետք է ժամացույցի պես աշխատեն։ Փորկապությունն օրգանիզմի թունավորում է, դա կախված, թոշնած մաշկ է։ Ուղիղ աղին, ըստ արևելյան բժշկության հավաստիացումների, մեր օրգանիզմի արմատն է։ Եթե ծառի արմատը լավն է, այն ծաղկում է, այն գեղեցիկ է, իսկ փտած արմատների դեպքում ծառը թոշնում է ու չորանում։

Նույնն էլ տեղի է ունենում մեր օրգանիզմում։ Եթե աղիներն առողջ են, ամբողջական, ապա, համապատասխանաբար, օրգանիզմը թարմ տեսք կունենա, և մարդը երկար կապրի։ Մեր աղիների առողջությունն առաջին հերթին կախված է կերակուրից։ Թարմ մրգերն ու բանջարեղենը, մաքուր ջուրը, խմորիչ պարունակող մթերքների քիչ օգտագործումը, աղցաններն ու շիլաները, ինչպես նաև առավոտյան երիցուկով թեյը շատ են նպաստում մաշկի գեղեցկությանը։

Ի դեպ, ջրի մասին։ Մաշկի վիճակը, մարմնի սլացիկությունն ու առույգությունը մեծապես կախված են մեր խմած ջրի քանակից ու որակից։ Այսպես՝ էպիդերմիսում գտնվում են սպիտակուցային մանրաթելեր՝ կոլագեններ, որոնք օժտված են հիանալի հատկությամբ. ջրի մեջ ընկնելով՝ դրանց ծավալները մեծանում են։ Այդ կոլագենները ներսից մեծացնում են մաշկի վրա ճնշումը, որը դրա շնորհիվ հարթվում է, կնճիռներն անհետանում են կամ քչանում։

Այդ գործընթացից էլ հենց կախված է մաշկի հարթությունը, և նրա երիտասարդությունը հնարավորինս երկար պահպանելու ու առողջության հետ կապված շատ խնդիրներ լուծելու ամենամատչելի եղանակը օրական 1.5-2 լիտր չեռացրած բնական ջուր խմելն է։ Եվ շուտով արդյունքն ակնհայտ կլինի. ձեր մաշկն ավելի հարթ, փայլուն ու մետաքսյա կլինի։

2. Լիարժեք քուն

Անքնությունը մաշկի ու մազերի գեղեցկության ոխերիմ թշնամին է։ Աշխատեք պառկեք քնելու այն ժամին, որ ժամին որ ձեզ կհաջողվի լավ քնել։
Քունը մարդուն Աստծուց տրված հիանալի նվեր է։ Քնի շնորհիվ մարդը, բացի մարմնական լարվածությունը թուլացնելուց, բարոյապես է մաքրվում։ Քնելուց հետո ջնջվում են էմոցիաները, ավելորդ ինֆորմացիան, ու հիշողության մեջ միայն փաստն է մնում։

3. Մաքուր, թարմ օդը գեղեցկության դաշնակիցն է

Եթե դուք ողջ օրը նստած եք գրասենյակում, տուն գնալիս գոնե մի քանի կանգառ ոտքով քայլեք։ Օդանցքներն ու պատուհաններն անընդհատ բաց պետք է լինեն, իսկ ձմռանը՝ որքան հնարավոր է հաճախ։ Հանգստյան օրերին մաքուր օդին երկար զբոսանքներ կազմակերպեք։ Որպեսզի մարդն իրեն հարաբերականորեն նորմալ զգա, նրան ժամում մոտավորապես 30 խմ թարմ օդ է անհրաժեշտ։

Գեղեցկության և երիտասարդության պահպանման ևս մեկ կարևոր գաղտնիք է բաղնիքը։ Մեր մաշկը կենդանի օրգանիզմ է, և նրանում կուտակվում են տոքսիններ՝ թունավոր նյութեր, որոնցից մենք պետք է ազատվենք։ Ճշգրիտ սահմանված է, որ մարդն իր մաշկի ծակոտկենների միջոցով պետք է 3.5 անգամ շատ թափոններ դուրս բերի, քան ուղիղ աղու և երիկամների միջոցով։ Դրան կարելի է հասնել միայն շոգեբաղնիքի օգնությամբ։

Հատկապես լավ է, երբ բաղնիքում ամեն ինչ փայտից է։ Բացի դրանից՝ հնում բուժակները թասի մեջ աղաջուր էին լցնում, փափուկ սրբիչը թրջում դրա մեջ ու մի փոքր քամում։ Երբ այդ սրբիչով տրորելուց հետո ձեր մարմինը դառնա խեցգետնի պես կարմիր, դուք կարող եք համարել, որ ձեր մաշկը կենդանի օրգանիզմ է դարձել։ Ընդ որում, այդ ժամանակ խորհուրդ է տրվում ոչ թե օճառ օգտագործել, այլ եգիպտացորենի ալյուր, որը տաք միջավայրում վնասակար չէ։

4. Վիտամիններ

Իհարկե, բոլորը, այժմ արդեն նույնիսկ երեխաները գիտեն, որ վիտամինները ծխախոտի, ալկոհոլի ու խմորեղենի մեջ չեն գտնվում։

Ձմռանն ավելի շատ վիտամիններ լինում են ոչ թե ջերմոցային բանջարեղենի, այլ չրերի մեջ։ Այնպես որ, շատ կերեք տարբեր տեսակի չրեր, խմեք դրանցից պատրաստված կոմպոտներ ու առավոտյան նաև չրերով շիլա կերեք և խմեք մասուրի թուրմ, որը պետք է փոքր-ինչ թթվաշ լինի, որովհետև միայն այդ դեպքում նրա մեջ բավարար քանակությամբ վիտամիններ կլինեն։

«Մի քանի գդալ վարսակ, լոլիկ, նարինջ, մի բաժակ թեյ ու մածուն, մեկական չափաբաժին բոլոր մնացած մթերքներից, և կարելի է մոռանալ ծերության ու հոգնածության մասին»,- ասում է մասնագետը։ Հրաշք մթերքների ցանկից նա առանձնացնում է նաև լոբին ու հապալասը, բրոկոլին ու վարդակը, նարինջը, դեղին դդումը, սոյան, սաղմոն տեսակի ձուկը, սպանախը, սև և կանաչ թեյը, լոլիկը, հնդկահավի միսը, ընկույզն ու մածունը։ Որպեսզի դիետան օգուտ տա, վերոնշյալ բոլոր մթերքները պետք է ուտել օրական գոնե 4 անգամ։

5. Ներքին տրամադրվածությունն ու հոգեկան վիճակը

Երիտասարդության պահպանման գաղտնիքն այն է, որ բացասական էմոցիաներից խուսափես։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Եթե դուք չեք սովորել կատակել ու ծիծաղել, ինչպես պատանեկության տարիներին, եթե դուք բարեհոգի եք ու ոչ ոքի չեք նախանձում, եթե դուք սիրելի զբաղմունք ունեք, ապա ձեր ծերությունը կունենա երիտասարդ դեմք, ու ձեզ պետք չեն գա պլաստիկ վիրահատություններ։

Երիտասարդության էլիքսիր

Համարվում է, որ ներքոբերյալ բաղադրիչներն իսկապես երիտասարդացնում են մաշկի բջիջները։ Այն խորհուրդ է տրվում խմել 30 տարեկանից։

Բաղադրիչները՝

200 գրամ երիցուկ
100 գրամ անմոռուկ
100 գրամ սրոհունդ (зверобой)
100 գրամ կեչու բողբոջներ։

Այս ամենը խառնել, մանրացնել։ 1 ճաշի գդալ այս խառնուրդից վերցնել ու վրան լցնել կես լիտր տաք ջուր, թրմել թերմոսում, սառչելուց հետո քամել։ Խմել երեկոյան՝ քնելուց առաջ, 1 բաժակ՝ մեկ գդալ մեղրով, և առավոտյան՝ ուտելուց կես ժամ առաջ։
Խմել մեկ ամսվա ընթացքում։ Կրկնակի կուրսը՝ 5 տարի անց։

6. Կնոջ տարիքը մատնում են նրա պարանոցն ու ձեռքերը

Ձեռքերի մասին մենք երբեմն մոռանում ենք։ Սովորում ենք նրանց տեսքին ու ոչ միշտ ենք կարողանում որսալ այն պահը, երբ արդեն չափազանց շատ են լինում կնճիռներն ու ձեռքերի վրայի կոշտուկները։

Պետք է հիշել նաև, որ ջերմաստիճանի վայրիվերումներից ու չպաշտպանվածությունից ձեռքերի մաշկն անհամեմատ շատ է տուժում, քան պաշտպանիչ և տոնային քսուքներով պատված դեմքի մաշկը։ Նույն այդ ձեռքերով ստիպված ես լինում լվացք անել, ափսե լվանալ։

Իզուր չէ, որ մեր նախատատերը գարնանն ու աշնանը բարակ ձեռնոց էին կրում։ Դրանք պաշտպանում էին ձեռքի մաշկը՝ երկարաձգելով դրա երիտասարդությունը։ Ձեռնոցային սեզոնը պետք է բացել այն ժամանակ, երբ դրսում +4 աստիճան է, և ձեր ձեռքերն ավելի հուսալիորեն պաշտպանված կլինեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել