«Բարձրագույն դատա­կան խորհրդի անդամ Ռուզաննա Հակոբյանի՝ Վճռա­բեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ ընտրվելուց հետո թափուր է մնացել ԲԴԽ ան­դամի տեղը: 

Վաղը կայանալիք Դատավորների ընդհանուր ժողովը ԲԴԽ անդամի թեկնածու է ընտրելու: Մեր տեղեկու­թյուններով՝ թեկնածուները 3-ն են՝ վճռաբեկ դա­տարանի անդամներ Սուրեն Անտոնյանը, Ստե­փան Միքայելյանը և Նախշուն Տավարացյանը: 

Կարծիք կա, որ գենդերային համամասնությունը պահպանելու համար հեռացած կնոջը պետք է կին փոխարինի, բայց այդ դրույթը միանշանակ չէ, ուստի թեկնածուին կորոշի դատավորների՝ այսօր հրավիրվելիք ընդհանուր ժողովը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել