Մարգարետ Թետչեր

2010-ին մամուլում հայտնվեց Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի կերակրացանկը, որի մասին նշված էր նրա 1979 թ. անձնական օրագրում։ Սննդակարգը կազմված էր խաշած ձվից, սև սուրճից, լոլիկից, հազարից, գրեյպֆրուտից և մսից։ Այս սննդակարգը պետք է օգներ Թետչերին արագորեն քաշ կորցնել 1979-ի ընտրություններից առաջ, և միայն սրա համար նա անձնական խոհարար էր վարձել։ Իսկ սովորաբար Թետչերն ինքն էր կերակուր պատրաստում իր, ամուսնու՝ Դենիսի, և երբեմն անգամ գրասենյակի աշխատակիցների համար։

Կիմ Չեն Իր

Հյուսիսային Կորեայի առաջնորդը մեծ գուրման էր։ Նա իր ներկայացուցիչներին ուղարկում էր մոլորակի տարբեր անկյուններ՝ նոր դելիկատեսներ գտնելու՝ ներառյալ ձկնկիթ, բարձրակարգ խոզապուխտ և պապայա։ Կիմ Չեն Իրի անձնական սուշի-խոհարարը, ում անվանում էին Քենջի Ֆուջիմոտո, պատմել է, որ բրնձի յուրաքանչյուր հատիկը մանրամասնորեն ստուգվում էր եփվելուց առաջ։ Ֆուջիմոտոն պատմել է նաև, որ կորեացի առաջնորդը երազում էր գետաձիու, օձերի և սարդերի միս փորձել՝ թաթախված կոնյակի կամ լավ ֆրանսիական գինու մեջ։

Ուինսթոն Չերչիլ

Հայտնի է, թե ինչքան մեծ նշանակություն էր տալիս Չերչիլը սեղանային զրույցներին։ Հարկ է նշել, որ նա և նրա խոհարարական հակումները խոսում էին նրա արտառոց անհատականության մասին։ Չերչիլը սիրում էր սթիլթոն յուղոտ պանիր, ոստրեներ, տապակած թռչնամիս և թարմ մրգերով պաղպաղակ։ Նախկին վարչապետը սիրում էր նաև ֆրանսիական խոհանոցը։ Նա այնքան բծախնդիր էր, որ անգամ խրամատում սոված ժամանակ չէր ուտի այն, ինչը նրան դուր չէր գա։

Բարաք Օբամա

ԱՄՆ-ի նախկին նախգահի լանչը սովորաբար կազմված էր լինում սենդվիչներից։ Օբաման խոստովանել է, որ տանել չի կարողանում բազուկ, իսկ ամառային բանջարեղենից նախապատվությունը տալիս է բրոկոլիին՝ ի տրաբերություն իրեն նախորդող Բուշի, ով 1990-ին խոստովանեց լրագրողներին, որ մանկուց ի վեր ատում է բոլոր տեսակի բանջարեղենները։

Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլերը մեծացել է երկրի արևելյան հատվածում, որտեղ միշտ զգացվել է սննդի պակաս, և մարդիկ սնունդ ստանալու համար երկար հերթեր էին կանգնում։ Մերկելը խոստովանում է, որ մինչ օրս նա պահպանում է իր՝ սնունդը խնայելու սովորությունը։ Կանցլերը սիրում է պատրաստել, և իր ամենասիրելի ուտեստներն է համարում շոգեխաշած բանջարեղենը, կծու քաբաբը, կարտոֆիլի ապուրը, կարմրախայտ ձուկն ու սալորի կարկանդակը։

Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահը չի առանձնանում իր հատուկ խոհանոցային հակումներով, սակայն, համաձայն շշուկների, թուլություն ունի քաղցրավենիքի նկատմամբ, մասնավորապես՝ պիստակով պատրաստված։ Ինչ վերաբերում է մնացած նախասիրություններին, ապա հայտնի է միայն այն, որ նրան մատուցվող բոլոր ուտեստները մանրամասն հետազոտության են ենթարկվում՝ բացառելու համար դրանցում թույնի առկայությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել