Չէ, ես արդեն գրեթե վստահ եմ, որ ՀՀԿ-ում կամ ոչ ոք չկա, որ հասկանա, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ՀՀԿ-ական պատգամավորների ու պաշտոնյաների հայտարարությունները, կամ էլ դիտավորյալ այնպես են անում, որ հասարակական դժգոհության պայթյուն լինի:
Այլ կերպ չի կարելի հասկանալ ու վերլուծել այն փաստը, որ մեկը մյուսի հետևից հանրության մեծ մասի կողմից ատելի կարկառուն ՀՀԿ-ականներ ելույթներ են ունենում, հարցազրույցներ են տալիս, որոնք ուղղակի վիրավորանք են՝ արված հասարակ քաղաքացիների հասցեին: Գալուստ Սահակյան, Սեյրան Սարոյան, հիմա էլ էստաֆետը վերցրել է մեր մեջ ասած ոչ ավելի հաճելի ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը (նկարում պատկերված ինտելեկտուալը)...
Ուրեմն, ըստ էս խելոքի, գազի բարձր գինը վճարել կարողանալու համար պարզապես մարդիկ պետք է ավելի շատ աշխատեն, որ ավելի շատ աշխատավարձ ստանան, պետք լինի, նաև պետք է մի քանի տեղ աշխատեն, դե իսկ թոշակառուներն էլ էլի ոչինչ, պետք է իրանց զավակները լավ աշխատեն, որ համ իրենց պահեն, համ էլ թոշակառու ծնողներին, իսկ արտագաղթի պատճառը, ըստ խելոք Բադեյանի, ոչ թե սոցիալական գործոնն է, այլ ավելի խորքային է. վիձիծե լի, խալխի հարսը միշտ էլ ավելի լավն ա թվում, մեր թամբալներն էլ վեր են կենում ու գնում են արտասահման ու այնտեղ ավելի վատ են ապրում... Հա, սոցիալական բունտ էլ չի կարա լինի, որովհետև դրանից գազի գինը չի էժանանա... Հա, մի հատ էլ մտքի գոհար. Հայաստանում լիքը աշխատանք կա, ուղղակի մարդիկ չեն ուզում աշխատեն, թամբալացել են...
Դե արի ու այս մտքի գիգանտին բացատրի, որ իր նման «աշխատասերների» պատճառով ենք էս օրին հայտնվել, արի բացատրի, որ եթե օրական 10 ժամ չլվում ես ու ստանում ես ասենք 60-80 հազար դրամ, դու նախ ֆիզիկապես ի վիճակի չես էլի 10 ժամ աշխատելու, որ կարանաս հավելյալ 60-80 հազար ստանաս, երկրորդն էլ, քո նման «աշխատասերները» սկի էդ 60-80 հազարն էլ չեն տալիս նորմալ: Արտագաղթում են, որ սովից չմեռնեն, խնդիրն էլ հենց սոցիալական անարդարությունն է ու քո նման «տքնաջան աշխատողները» ու ձերպեսերի ցինիկական վերաբերմունքը ժողովրդին...
Սոցիալական բունտն էլ գուցե գազի գնի վրա չազդի, բայց մենակ նման «խելոք մտքեր» ասողներին ըստ արժանավույնս հատուցելու համար արժի անել...
Հա, մեկ էլ հետաքրքիր կլինի տեսնել, թե Բադեյանը ոնց ա աշխատում ավելի տքնաջան ու էդ ի՞նչ պրոդուկտ ա որակյալ ստեղծում, որ հերիք չի ինքը տենց թեթև ա նայում գազ թանկացմանը, մի բան էլ մեզ ա հեգնում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=289814507822145&set=np.17053552.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել