Նոր Զելանդիայի Հարավային կղզում գտնվող Վայթակի լճի մոտակայքում գյուղ է վաճառվում։ Այն հիմնադրվել է 1930-ականներին։ Այստեղ ապրել են մոտավորապես 3000 բնակիչ, հիմնականում՝ շինարարներ։ 1989 թվականից սկսած՝ գյուղն ամայի է, և միայն հիմա են որոշել այն վաճառքի հանել։ Գյուղի արժեքը 2 միլիոն դոլար է։

Այս գյուղում բնակվել է շուրջ 40 ընտանիք, բայց մինչև 1989 թվականը նրանք ստիպված եղան հեռանալ իրենց տներից։ Շուրջ 30 տարի անց 30 հա տարածքով գյուղը վաճառքի է հանվել։ Գյուղի ներկայիս սեփականատերը այստեղ ռեստորան և հյուրանոց է կառուցել։

Ինչպես նշում են գյուղով զբաղվող անշարժ գույքի գործակալները, այն կարող է հետաքրքրել այն մարդկանց, ովքեր հանգստություն և միայնություն են փնտրում։ Գյուղի պոտենցիալ գնորդները ցանկանում են այն վերածել բնակելի համալիրի և անգամ գինու գործարանի։

Սրա հետ մեկտեղ Նոր Զելանդիայի խորհրդարանն օգոստոսին որոշում է ընդունել, որի համաձայն՝ արտասահմանցիներին չի թույլատրվում անշարժ գույք ձեռք բերել երկրի տարածքում։ Այս քայլով իշխանությունները ցանկանում են ավելացնել բնակելի տների հասանելիությունը և բնակարանների սեփականատերերի քանակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել