«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նույն սխալներն է թույլ տալիս, ինչ որ ՀՀԿ-ն է թույլ տվել ժամանակին՝ ամեն արժան-անարժանի առանց ֆիլտրի սեփական շարքերն ընդգրկելը, օտար ճամբարների դավաճաններին գրկաբաց սեփական շարքերն ընդգրկելը։ Իմ ու քո անելը, սրան եմ վստահում, դրա համար եմ սրան պաշտոն տալիս, կապ չունի, որ ավելի արժանները կան տվյալ համակարգում։ ՀՀԿ-ն էլ երիտթևի պաշտոնում մի հոգու վստահեց, ով նույնպես «իմ ու քո» էր անում, դրա համար էլ երիտասարդական դաշտն այդպես բաց մնաց ու հեղափոխություն արեց։

Վարչապետն այս ամենին պետք է մեծ կարևորություն տա ու դեմը առնի, որ նախորդների բախտին չարժանանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել