Տրանսպորտի նախարարը՝ Հակոբ Արշակյանը, Կառավարության որոշում ա անցկացրել տվել, որով պետությունը Համաշխարհային բանկից 10 միլիոն դոլար պարտք է վերցնում Հակոբի նախկին գործատուի (National Instruments), Հակոբի սեփական ֆիրմայի (Araxis Engineering) և մի քանի այլ ընկերության հետ Ջրվեժում ինժեներական քաղաք ստեղծելու համար։ Ծախսերի 50%-ը պետք է կրի պետությունը ՀԲ վարկի հաշվին, իսկ մնացած 50%-ը՝ Հակոբի նախկին գործատուն, Հակոբի սեփական ֆիրման և մի քանի այլ ընկերություն։

Կարեն Կարապետյանի կառավարությունը երկար ժամանակ չէր հաստատում այս ծրագիրը, որովհետև կառավարությունը ժողովրդի հաշվին cash փող էր պարտքով վերցնում Համաշխարհային բանկից ու պարտավորվում էր ինժեներական քաղաքի համար շենքեր-շինություններ կառուցել, իսկ Հակոբի գործատուն և Հակոբի սեփական ֆիրման հստակ չէին պարտավորվում, թե իրենք որքան գումար են ներդնելու այս ծրագրի մեջ և կոնկրետ ինչի մեջ են ներդնելու։ Բայց դե հիմա Հակոբը նախարար ա դարձել, ու էլ ինչ պրոբեմ կա որ։ Թող պետությունը պարտքով փող վերցնի և cash ներդրում անի, իսկ Հակոբի նախկին գործատուն և Հակոբի սեփական ֆիրման խոսք են տալիս, որ մի օր մի բան կներդնեն: Ու նենց չի, որ խոսք են տալիս, որ cash ներդրում են անելու, իրանք իրանց «մտավոր սեփականությունն էլ» կարան ներդնեն կամ, ասենք, «թրեյնինգ իրականացնեն», ու այս ամենը համարվի ներդրում։ Բա Հակոբի մտքերը կարո՞ղ ա՝ ձրի են։

Կառավարությունից այն անձը, որը նշված մտավախություն էր բարձրացրել, աշխատանքից հեռացվել է (որ պետությունը պարտքով վերցրած cash փող ա ներդնում, իսկ Հակոբենց կողմը՝ անորոշություն)։

Եվ վերջիվերջո, ստեղ հստակ շահերի բախում գոյություն ունի։ Եվ նորմալ երկրում նախարար Հակոբը պարտավոր էր պաշտոնապես հրաժարվել այս ծրագրի հետ որևէ առնչությունից։ Նախարարը չպետք է հարկատուների հաշվին պարտքով փող վերցնի, որ ֆինանսավորի մի պրոյեկտ, որում ընդգրկված է սեփական ընկերությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել