Ֆրանսիացի նկարիչ Ֆաբիեն Բարրուն ապրում է Ֆրանսիայում և համագործակցում է հեղինակավոր ապրանքանիշերի հետ՝ օգնելով գովազդի ստեղծման հարցում:
Նկարիչը ամենասովորական բաներում բոլորովին այլ ուրվագծեր և դիմանկարներ է հայտնաբերում: Ազատ ժամանակ նրան պարզապես հնարավոր չէ ճանաչել. նա փորձարկումներ է անում՝ ստեղծելով տեսողական պատրանքներ:
Օրինակ, դուք կարող եք հեշտությամբ բացահայտել ծառի բնի վրա ուրվագծվող մարդու դեմքը կամ կենդանիների պատկերները ամպերի մեջ: Բայց Ֆաբիենի խնդիրը շատ ավելի բարդ է. նա իր լուսանկարած բնապատկերներում առանձնացնում է ուրվագծվող դիմանկարները:
Օրինակ, բուի վրա նկարիչն աշխատել է, ընդհանուր առմամբ, 60 ժամ:
Իսկ այս փոքրիկ կղզին իրականում էլ գոյություն ունի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել