Օրերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն, ով մասնակցել էր Մյունխենի անվտանգության համաժողովին, իր հարցազրույցներից մեկում անդրադարձել է իր մասնակցության արդյունքներին՝ որպես հիմնաքարային ու առանցքային հաղթանակ համարելով առաջիկայում սպասվող համաժողովին Ղարաբաղյան հակամարտության հարցի քննարկումը:

Մի քանի դիտարկում այդ հայտարարության շուրջ.

1. Տպավորություն է ստեղծվում, որ Մյունխենի գագաթաժողովում այդ հարցի քննարկումը վաղուց Հայաստանի անկատար նպատակն էր, որին այսօր հասել ենք:
2. Հայաստանի նախաձեռնությամբ այդ մեծ "հաղթանակին" հասնելը հստակ ենթատեքստեր է պարունակում ՄԽ համանախագահող երկրների համար:
3. Հայաստանի նախաձեռնությամբ այդ մեծ "հաղթանակին" հասնելը պարզապես համաժողովին հայկական կողմից արված աշխատանք ցույց տալու վատ հաշվարկած միջոց է:
4. Այս քայլով Հայաստանն առնվազն ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացն առ այն, որ ՄԽ այլևս արդյունավետ չէ և խնդիրը Մինսկի ձևաչափից պետք է տեղափոխել այլ հարթակներ:
5. Մտավախություններ են առաջանում, որ նախագահը խորապես չի ուսումնասիրել խնդիրն իր բոլոր առկա և անցյալի ելևէջներով:

Հ.Գ. Շատ կարևոր է հասկանալ՝ Արմեն Սարգսյանի հայտարարությունն իր անձնական դիրքորոշման արտացոլանքն է, թե՝ վարվող քաղաքականության, քանի որ նմանատիպ հայտարարությունների ռիսկայնությունը տեսանելի է անզեն աչքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել