Պատկերացնու՞մ եք, թե Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ինչպես է մեկնաբանել Սարդարապատի հուշահամալիրում, Հանրապետության տոնին նվիրված զորահանդեսի ժամանակ, ռազմական ինքնաթիռների՝ Հայաստանի եռագույնի փոխարեն երկնքում Ռուսաստանի դրոշի գույները`կարմիր, կապույտ, սպիտակ, պատկերելու փաստը. «Ինքնաթիռների թողած գույները շատ արագ կարող են անհետանալ, դա նորմալ պրակտիկա է ողջ աշխարհում, այն, որ երրորդ գույնը, որի մասին վիճում ենք, նարնջագույն է եղել, փաստ է, սակայն վայրկյաններ անց կարող է լավ չերևալ երկնքում և ոմանց համար սպիտակ թվալ»:
Էս մարդիկ ամեն ինչի համար պատճառ ու հիմնավորում գտնում են, ուղղակի հարցն այն է, թե ի՞նչ մակարդակի պարզունակ բացատրություն են տալիս...
Ուրեմն, հենց էդ օրը, էդ ժամանակ, թարսի պես պետք է ցնդեր նարնջագույնը, «երեւար» սպիտակ, ու թարսի պես, այդ սպիտակը համընկներ Ռուսաստանի դրոշի երրորդ գույնի հետ, ու թարսի պես օդում պատկերվեր ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի դրոշը...
Փաստորեն շատ դավադիր փոշի է եղել այդ երրորդ ինքնաթիռի բաց թողած փոշին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/goolkirakosyan/posts/459541517473766
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել