Tert.am-ը գրում է
Սիրիական Լաթաքիա նահանգի և Հալեպ քաղաքի գնդակոծությունների հետևանքով զոհվել է երկու սիրիացի զինծառայող, ևս 13-ը ստացել են մարմնական վնասվածքներ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն:
Նրա խոսքով՝ Սիրիայում շարունակվում են արձանագրվել հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Անցած օրվա ընթացքում գնդակոծության են ենթարկվել Լաթաքիայի մի շարք բնակավայրեր, ինչպես նաև Հալեպի որոշ թաղամասեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել