Առողջ ապրելակերպի վերաբերյալ թեմանները միշտ էլ ակտուալ են եղել, և դրա շուրջ պտտվում են մի շարք միֆեր և հակասական կարծիքներ։ Այստեղ մենք կանդրադառնանք մի քանի միֆերի և կփորձենք պարզաբանել դրանք։

Կարելի է ուտել այնքան սպիտակուց, որքան ցանկանում ես

Նորմայից ավել օգտագործված կիլոկալորիաները վերածվում են ճարպի։ Եւ կարևոր չէ՝ դրանք սպիտակուցներ են, թե ճարպեր։

Բոլոր տեսակի սպիտակուցները միևնույն ձև են օգտակար օրգանիզմի համար

Սպիտակուցները լինում են բուսական և կենդանական։ Կենդանականի մեջ շատ են ամինաթթուները, այդ իսկ պատճառով էլ նախընտրությունը պետք է տրվի դրանց։ Բուսակերները կարծում են, որ մսի մեջ ավելի քիչ են օգտակար նյութերը, այդ իսկ պատճառով էլ կարծում են, որ պետք է ավելի շատ բուսական ճարպեր օգտագործել։ Բժիշկները կարծում են, որ սննդի մեջ երկուսն էլ պետք է լինեն, բայց ավելի շատ պետք է օգտագործել բուսական սնունդ։

Որքան շատ սպիտակուց, այնքան շատ մկաններ

Մկանների աճի համար խորհուրդ է տրվում սպիտակուցներ, ճարպեր և ածխաջուր՝ հավասար չափաքանակով։

Դիետան պետք է լինի բարդ և տաժանակիր

Նորեկներին խորհուրդ է տրվում կիլոկալորիաների աստիճանաբար նվազեցում։

Կարելի է հետևել ուրիշի սննդակարգի և ունենալ նույն արդյունքները

Յուրաքանչյուր մարդ իր դիետան անհատականորեն պետք է ընտրի։ Այն կապված է քաշի, հասակի, ակտիվության և առողջական վիճակի հետ։

Սննդակարգը պետք է բազմազան լինի

Բազմազան պեք է լինեն վիտամինները, հանքանյութերը և այլ օգտակար նյութերը։ Մեծ քանակությամբ բաղադրատոմսեր հորինելն այդքան էլ կարևոր չէ, կարևոր է, որ սնունդը չհոգնեցնի։

Ձիթապտղի յուղն ամենաօգտակարն է

Իրականում նրա մեջ այդքան էլ շատ չէ օմեգա 3-ը։ Կտավատի յուղն ավելի օգտակար է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել