«ՀՀ ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվեց: Երեկ, քաղաքական պայմանավորվածության համաձայն՝ ԱԺ-ն երկրորդ անգամ չընտ­րեց ՀՀ վարչապետ, և Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն՝ արձակվեց: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերի 9-ին նշանակելու մասին հրամանագիրը: Գաղտնիք չէ, որ այս խորհրդարանը չուներ լեգիտիմություն, այն ձևավորվել էր համատարած ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում: Իսկ արդեն այս տարվա թավշյա հեղափոխությունից հետո խորհրդարանը ոչ միայն չէր արտացոլում հասարա­կական տրամադրությունները, այլև ստեղծվել էր սահմանադրական ճգնաժամ, երբ խորհրդարանում վերացել էր Սահմանադ­րությամբ նախատեսված կայուն մեծամասնությունը: Ուստի այդ իրավիճակում ԱԺ արձակումն այլընտրանք չուներ:

Միայն թե նկատենք՝ ԱԺ արձակումից հետո անգամ Նիկոլ Փաշինյանի կառավարության և, ընդհանրապես, երկրի համար վտանգները չեն վերացել: 

Արձակված խորհրդարանը շարունակելու է պահպանել բոլոր լիազորությունները մինչև նոր ԱԺ ձևավորումը: Եվ այս իրավիճակում մեծ է վտանգը, որ թվաքանակով դեռևս ամենամեծ խմբակցությունը համարվող ՀՀԿ-ն կոա­լիցիոն նախկին գործընկեր ՀՅԴ-ի հետ միասին Փաշինյանի կառավարության գործունեությունը խոչընդոտելու համար սկսի ամենատարբեր օրենքներ ընդունել՝ արհեստականորեն լարելով իրավիճակը: 

Ի վերջո, նրանք այլևս կորցնելու որևէ բան չու­նեն: Հուսանք՝ ՀՀԿ-ն այս ընթացքում չի ընկնի որևէ մեկի ազդեցության տակ ու չի փորձի նման բաներ անել, այլ կգերադասի արժանապատիվ կեցվածքով իշխանությունից հեռանալը»,-գրում է թերթը:



Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել